Search
Close this search box.

«Իրավունք». ՔԿՀ-ներում գործում են «զոն նայող»-ՔԿՀ ղեկավարություն «բիզնես համակարգեր»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Առաջիկայում, ինչպես տեղի մեր աղբյուրն է հայտնում, լուրջ ձերբակալություններ են սպասվում ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց մակարդակով:

Մասնավորապես, կալանավորներին եւ դատապարտյալներին հունից հանել է, որ «զոն նայողներն» օգտվում են տարատեսակ իրավունքներից, իսկ շարքային դատապարտյալները զրկված են իրենց տված նվազագույն հնարավորություններից: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, «Դատապարտյալների կոկորդին է հասել ՔԿՀ-ում տիրող բեսպրեդելը»:

Իսկ ընդհանուր առմամբ, խոսելով ՔԿՀ-ներից, համակարգին մոտ կանգնած մեր այլ աղբյուրը հետեւյալ հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում. «Գորիսի միջադեպի մասին շատ բան ակնարկեց քննչական աղբյուրների այն տեղեկացումը, թե իրավիճակը սրվել է, երբ ԱԱԾ-ի եւ ՔԿՀ վարչության ծառայողներն այնտեղ ինչ-որ գործողություններ են ցանկացել անել:

Բայց ի՞նչ գործ ուներ ԱԱԺ-ն այնտեղ: Միայն դա բավական է հասկանալու համար, որ խնդիրը ոչ թե բանտարկյալներն էին, այլ հիմրանկության ղեկավարները: Եվ ի՞նչ է, կալանավորները ներքնակներ այրելով նրա՞նց էին աջակցում: Հասկանալի է՝ հրահանգել են, նրանք էլ «բունտ» են բարձրացրել: Միայն այս հանգամանքն արդեն իսկ խոսում է այսպես ասած, «զոն նայող»-ՔԿՀ ղեկավարություն կապի մասին»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: