Search
Close this search box.

«Ժամանակ». Սիսիանում 2 ոտքը կտրած մարդուն շալակած տարել են ընտրության, որ քվեարկի ՀՀԿ թեկնածուի օգտին

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերի 5-ի կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում վերընտրվել է գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը։ Սիսիանցիները մեզ պատմեցին, որ ընտրություն, ըստ էության չի եղել։ Եղել է բացահայտ ընտրողների ուղղորդում, տարեց մարդկանց զոռով քարշ են տվել տեղամաս, ստիպել, ուղղորդել են, թե ում ընտրի։ Եղել են կրկնակի քվեարկության դեպքեր։

«Եղել է դեպք, որ հաշմանդամ, երկու ոտքը կտրած մարդուն զոռով, շալակած բերեցին տեղամաս, որ քվեարկի Արթուր Սարգսյանի օգտին։ Բա դա ուղղորդում չի, ինչ է։ Մարդուն շալակած, տանջանքներով բերել են տեղամաս, որ ընտրի։ Եթե մաքուր, նորմալ ընտրություն լիներ, ոչ մեկն էլ ընտրության չէր գնա, համենայնդեպս, նման մասնակցություն չէր գրանցվի։ Մարդիկ հոգնել են, հետաքրքրված չեն ընտրություններով։ Զզվել են ամեն ինչից»,-դժգոհեցին սիսիանցիները»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: