Search
Close this search box.

«Հրապարակ». Ռեկտորը հանձնարարել է դեկանին գամել անարգանքի սյունին, մյուս 4-ին՝ ամոթանք տալ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ուսանողությունը դասադուլ էր անում։ Թեման «Զինվորական ծառայության եւ զինծառայողների մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ տարկետումը վերացնող դրույթն է։

Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի գիտխորհրդի պահանջով հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 11։30-ին տեղի է ունենալու ԵՊՀ ռեկտորատի խորհրդակցություն՝ նվիրված տարկետման խնդրին:

Ռեկտորը եւ պրոռեկտորը հանձնարարել են յուրային դեկաններին եւ ուսխորհրդի անդամներին՝ նիստի ընթացքում ամոթանք տալ այն 4 դեկաններին, ովքեր համարձակվել են ստորագրել օրենքը դատապարտող հայտարարության տակ, իսկ մաթֆակի դեկանին՝ գամել անարգանքի սյունին, որը համարձակվել է ֆակուլտետի գիտխորհրդի որոշում ընդունել ընդդեմ նախագծի:

Ի դեպ, երեկ դասադուլի ժամանակ ԵՊՀ մասնաշենքերի բոլոր դռները փակ են եղել, ինչը կազմակերպել է պրոռեկտոր Ալիկ Ղարիբյանը՝ ԵՊՀ պահակների միջոցով, իսկ ինքը ծառերի ետեւից հետեւել է ակցիային»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: