Search
Close this search box.

«Ժողովուրդ». Քաղաքապետարանը 12 անձի «պատիվ տալու» համար բյուջեից ծախսել է 2 մլն դրամ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը շարունակում է ճոխ կենսակերպ վարել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետարանը 12 անձի համար «Երևան» պանդոկում հոկտեմբերի 13- ին հյուրասիրություն է կազմակերպել:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանը քաղաքային բյուջեի միջոցներով «Երևան» պանդոկից աղցաններ է գնել, 4 տաք կերակրատեսակ, հաց, լավաշ, բնական հյութեր, ալկոհոլային ըմպելիքներ:

Հոկտեմբերի 14-ին հյուրասիրություն է կազմակերպվել նույն «Լավաշ» ռեստորանային համալիրում, որտեղից կրկին գնվել է 4 տաք կերակրատեսակներ, աղցաններ և այլն: Նույն օրը՝ երեկոյան, քաղաքապետարանը հյուրերին հրավիրել է արդեն «Բելաջիո» ռեստորան, իսկ ահա հոկտեմբերի 15-ին նրանք ճաշել են «Որսկան» համալիրում:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 12 անձին «պատիվ տալու» համար քաղաքապետարանը քաղաքային բյուջեից ծախսել է 2 մլն դրամ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: