Search
Close this search box.

Ֆոտոշարք. Բիլիարդանոցում աղջկան պատանդ վերցրած երիտասարդը մահացել է

Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում` դանակի սպառնալիքի ներքո աղջկան պատանդ վերցրած երիտասարդը, ոստիկանության համապատասխան ծառայողների կողմից վնասազերծվել է: Մինչ ոստիկանների ժամանելը, բիլիարդի սրահի ներսում, ըստ ականատեսների, վիճաբանություն է եղել, հարձակվող տղամարդը կոտրել է բարի ապակիները, ջարդել գույքը՝ պատանդ վերցնելով 23 ամյա աղջկան: Վնասազերծումից հետո հարձակվող տղամարդը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվել է մահացած վիճակում, իսկ աղջիկը նույն կենտրոնում հետազոտվում է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:

[smartslider3 slider=21]