Search
Close this search box.

ՖՈՏՈ. Դեյր Էզ-Զորի փախստականների կենտրոնում պայթյունի զոհ է դարձել 100 մարդ

Սիրիայի Դեյր Էզ-Զոր քաղաքի հյուսիս-արեւմտյան հատվածում գտնվող փախստականների ճամբարում` պայթյունի զոհ է դարձել հարյուր մարդ, իսկ մի քանի տասնյակ մարդ էլ վիրավոր է, հայտնում է Սիրիայի պետական ​​հեռուստատեսությունը: Զոհերի թիվը կարող է աճել: Մահացածներն ու վիրավորները քաղաքացիական անձիք են:

Մահապարտ ահաբեկիչը՝ նոյեմբերի 5-ի գիշերը, փախստականների ճամբարի կենտրոնում պայթեցրել է ականապատ ավտոմեքենան:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ որևէ կազմակերպություն չի ստանձնել իր վրա, սակայն չի բացառվում, որ այն  կազմակերպվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:

ArmLife.am