Search
Close this search box.

«Ալաշկերտը» սեփական հարկի տակ հաղթեց«Արարատին»

Հայաստանի առաջնության 12-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատին»:

Հանդիպումն անցավ տանտերերի առավելությամբ: Առաջին խաղակեսի մի շարք գրոհները հաջողվեց գոլի վերածել միայն 45-րդ րոպեին: Աչքի ընկավ Միհրան Մանասյանը: Երկրորդ կեսում պատկերը չփոխվեց: 71-րդ րոպեին Մանասյանը կարողացավ դուբլի հեղինակ դառնալ  և հաղթանակ պարգևել իր թիմին: Հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցրեց հինգի:

«Ալաշկերտ»-«Արարատ»՝ 2:0

Գոլերը՝ Մանասյան (45,71)

Այս խաղից հետո «Ալաշկերտը» վաստակեց 26 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Արարատը» մնաց իր 6 միավորով և գտնվում է վերջին հորիզոնականում: