Search
Close this search box.

Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել է 31 քուրդ զինյալի սպանվելու մասին

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) 31 զինյալի սպանության մասին:

Ըստ «BBC»-թուրքական ծառայության՝ քուրդ զինյալները սպանվել են այսօր Թուրքիայի Հաքքարի, Թունջելի և Շըրնաք, նահանգներում անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով:

Նշվում է, որ 19 քուրդ զինյալ սպանվել է Շեմդինլիում (Հաքքարի), 9-ը՝ Թունջելիում (Դերսիմ), 3-ը Շըրնաքում:

Ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել էր, որ ՔԲԿ-ական 19 զինյալ էլ սպանվել էր հոկտեմբերի 23-ից 30-ը ընկած ժամանակահատվածում թուրք ուժայինների իրականացված գործողությունների ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK)  գրոհայինների հետ  բախումների ժամանակ սպանվել է 6 թուրք զինվոր և 2 անվտանգության աշխատակից: