Search
Close this search box.

Գանձասար-Կապանի ֆուտբոլիստը հրավիրվել է Հայիթիի հավաքական

«Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Ալեքս Քրիստիան Ջունիորը հրավիրվել է Հայիթիի հավաքական` մասնակցելու իր թիմի առաջիկա ընկերական հանդիպումներին, տեղեկացնում է կապանյան թիմի մամուլի քարտուղարությունը:

Նոյեմբերի 10-ին և 14-ին Հայիթիի հավաքականն ուժերը կչափի Սաուդիան Արաբիայի և Հասարակածային Գվինեայի հավաքականների հետ։

Նշենք` Ալեքս Ջունիորն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ է համալրել «Գանձասար-Կապանի» շարքերը, և մինչև օրս Հայաստանի առաջնության 10 հանդիպման է մասնակցել` դառնալով 4 գոլի հեղինակ: Մեկ հանդիպման էլ 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Հայաստանի Գավաթի խաղարկության շրջանակում` դառնալով 1 գոլի հեղինակ («Ավան ակադեմիայի» հետ):