Search
Close this search box.

«Հրապարակ». Ընտրություններից, կորցրած փողերից հետո Ծառուկյանն այլևս չի՞ վստահում որևէ մեկին. ինչու է վերահսկվում «Մուլտի գրուպի» աշխատանքները

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանը մայիսին, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, ստեղծել է աուդիտորական կազմակերպություն, որը պետք է վերահսկի «Մուլտի գրուպ» կոնցեռնի աշխատանքները: Ընտրություններից, կորցրած փողերից հետո Ծառուկյանն այլեւս չի՞ վստահում որեւէ մեկին, այդ թվում եւ կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին՝ հարցրինք ԲՀԿ մեր աղբյուրին։

«Չկա նման բան, Առուստամյանը Ծառուկյանի կողքը կանգնած մարդ է, երեկ, օրինակ, Պրահա էր մեկնում, ինքն էր ճանապարհում, Ծառուկյանը պարզապես ցանկանում է հասկանալ, թե ինչ է կատարվում իր հիմնարկներում»: Հիշեցնենք, որ կոնցեռնի մեջ մտնում են մոտ 50 ձեռնարկություններ, որոնցում նաեւ ՊԵԿ-ն է «աուդիտ» անցկացնում: Ծառուկյանի ստեղծած տնտեսագետների եւ աուդիտորների խումբը ղեկավարում է Վերահսկիչ պալատի երբեմնի իրավաբանական վարչության պետ, նախկին սոցապնախարար Արթուր Գրիգորյանը, որն այդ պաշտոնին է նշանակվել ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի «քավորությամբ»»:

Մանրամասը` «Հրապարակ» օրաթերթի այսօրա համարում: