Հունաստանի Կրետե կղզում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 5-րդ տուրում մրցում էր Հունգարիայի ընտրանու հետ:
Մեր հավաքականը խաղն ավարտեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Բոլոր պարտիաներում շախմատիստները կիսեցին միավոը: Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը խաղում էին սևերով, իսկ Սերգեյ Մովսեսյանը և Հրանտ Մելքումյանը՝ սպիտակներով:
Լեկո — Արոնյան` ½-½
Մովսեսյան — Քրդոս` ½-½
Ռապորտ — Սարգսյան՝½-½
Մելքունյան — Բերկես ` ½-½
Նախորդ 4 տուրերում Հայաստանի հավաքականը տարել էր 3 հաղթանակ, մեկ մրցամարտ ավարտել ոչ ոքի: Մեր տղաները այս տուրից առաջ Հունգարիայի և Խորվաթիայի հավաքականների հետ բաժանում էր 1-ից 3-րդ տեղերը: