Search
Close this search box.

Անհայտ հանգամանքներում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է մահացել

Հոկտեմբերի 29-ին անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Սալյանի շրջանի Քուր Ղարագաշլը գյուղի բնակիչ Մյովլանով Փերվին Ակիֆ օղլուն (Mövlanov Pərvin Akif oğlu): Այս մասին ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքին հայտնել են համագյուղացիները:

Զինծառայողի դիակը հարազատ գյուղ են բերել հոկտեմբերի 30-ին և նույն օրն էլ հուղարկավորել են: Լրատվակայքը փորձել է դեպքի մանրամասները պարզել գյուղի ՏԻՄ ղեկավարից, սակայն նա միայն նշել է, որ ոչ ընտանիքին, ոչ էլ իրենց մանրամասներ չեն պատմել:

Ըստ աղբյուրի՝ ՏԻՄ ղեկավարին հայտնել են, որ ընթանում է հետաքննություն և դա ռազմական գաղտնիք է: Խոստացել են որ 1-2 օրից գյուղ կգան զինվորականներ և ամեն ինչ կբացատրեն:

Այս կորուստի մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև այլ պետական մարմիններ չեն հայտնել:

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից մեզ հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 52 մահացած զինծառայողի անուն, ևս 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:

Հայտնի է դարձել նաև ևս 3 անձանց մահվան մասին, որոնց դեպքում հավանականությունը մեծ է, որ նրանք կարող են Ադրբեջանի ներքին զորքերից լինել:

 razm.info