Search
Close this search box.

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը դուրս չի եկել հետընտրական սթրեսից. «Ժողովուրդ».

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Հայկական վերածնունդ» կուսակցությունը, կարծես թե, դուրս չի եկել հետընտրական սթրեսից, եւ շարունակում են ծանր տանել ԱԺ ընտրություններում նվազագույն շեմը չհաղթահարելու փաստը։ Դրա վկայությունն է եւ այն, որ ՀՎԿ անդամները խուսափում են  զրուցել լրատվամիջոցների հետ։

Երբեմնի ընդդիմադիր կուսակցությունը, որն իշխանության գալով սարեր շուռ տալու խոստումները էր տալիս, հիմա հեռացել է ասպարեզից եւ չի էլ շտապում որեւէ քաղաքական գործընթացի մաս կազմել։

Թեեւ, եթե անկեղծ լինենք, այս կուսակցության հանդեպ վաղուց մարել է նաեւ հասարակական հետաքրքրությունը։  Ու հիմա ընտրություններից հետո ՀՎԿ ղեկավար կազմից ամեն մեկը փորձում է իր ապագան յուրովի կառուցել՝ խուսափելով լրագրողի հետ շփումից։

ՀՎԿ-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Ժողովուրդ» օրաթերթին նշել է, որ պատրաստվում է  սեպտեմբերի 1-ին եւ խիստ զբաղված է. նա Եվրոպական ակադեմիայի ռեկտորն է, իսկ Մհեր Շահգելդյանն էլ խոստացավ պատասխանել,  սակայն սովորության համաձայն իր ասած ժամին անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: