Search
Close this search box.

Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբլին թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 11-ին, կազմել է 485.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 572.14 դրամ ( ավելացել է 2.49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 635.72 դրամ (ավելացել է 2.20), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.66 դրամ (ավելացել է 0.07 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 441.96 դրամ, ոսկի՝ 31,686.97 դրամ, պլատին՝ 15,272.89 դրամ: