Search
Close this search box.

Դեռ 60 մարդ համարվում է անհետ կորած

Բեյրութի նավահանգստում օրեր առաջ տեղի ունեցած հզոր ու ավերիչ պայթյունից հետո 60 անհետ կորել է։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։ Վերջինի տվյալներով՝ պայթյունի զոհերի թիվը հասել է 154-ի, որոնցից 25-ի ինքնությունը դեռևս չի ճանաչվել։

Հիշեցնենք, որ պայթյունը հնչել է օգոստոսի 4-ին։ Պատճառը եղել է 2750 տոննա ամոնիումի նիտրատը։