Search
Close this search box.

Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ. Հայաստանը բարելավում է իր դիրքը

Այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 19,545,329-ի: Այս մասին տեղեկանում ենք worldometers կայքից:

Պանդեմիայի ողջ ընթացքում վարակից մահացել է 724,081 պացիենտ, բուժվել՝ 12,545,630:

Վարակակիրների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերը հատել են 5 միլիոնի շեմը՝ հասնելով 5,095,524-ի:

Ըստ կայքի՝ մեր երկրում արձանագրվել է  39 985 վարակման ու 777 մահվան դեպք: Հատկանշական է նաև այն, որ մեր երկիրը՝ վարակակիր երկրների ցանկում,  ևս մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքը` 51-րդ հորիզոնականից բարձրանալով 52-րդ հորիզոնականը: