Search
Close this search box.

Զոհերի թիվը գերազանցել է 100-ը. նրանց մեջ կան հայեր

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: «Արևելք» պարբերականը տեղեկացնում է, որ նա բուժքույր էր և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն:

Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել պայթյունի հետևանքով լիբանանահայ գործիչ Նազար Նաճարյանի զոհվելու մասին: «Լիբանանի «Ազդակ» օրաթերթը հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհերի թվում կա ևս մեկ հայ՝ Ժաք Պարամաքեանը:

Իսկ պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sky News Arabia-ին:

Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանց թիվը գերազանցում է 4 հազարը: