Search
Close this search box.

ԱՄՆ–ում գինեկելոգն իր սերմնահեղուկով 50 կնոջ է բեղմնավորել, առանց նրանց գիտության

ԱՄՆ Ինդիանայի նահանգում նախկին բժշկին մեղադրում են սեփական սերմնահեղուկով կանանց բեղմնավորելու մեջ, հայտնում է New York Post–ը։

Վերարտադրողական բժշկության ոլորտում աշխատող 78-ամյա Դոնալդ Քլայնի գործով դատական լսումները կկայանան դեկտեմբերի 14-ին։ Փաստաբանների խոսքով՝ տղամարդը մտադիր է խոստովանել իր մեղքը։

Հետաքննության վարկածով բժիշկը 1970-ական թվականների սկզբից իր սերմնահեղուկով առնվազն 50 կնոջ է բեղմնավորել։ Ընդ որում, կանայք կարծում էին, որ գինեկոլոգն իրենց բեղմնավորել է սերմնահեղուկի բանկից վերցրած սպերմայի միջոցով։ Բժիշկը նման ծայրահեղ քայլի է դիմել դոնորական նյութի բացակայության պարագայում։

Իրավապահները պարզել են, որ Դոնալդ Քլայնը առնվազն իր 2 պացիենտի երեխաների կենսաբանական հայրն է։ Սակայն քննությունը դեռ չի ավարտվել, ուստի, հնարավոր է, որ նման երեխաների թիվն ավելի մեծ է։

Թե ինչ պատիժ է սպառնում 2009-ին թոշակի անցած գինեկոլոգին, դեռեւս հայտնի չէ։ Ինդիանայի նահանգի օրենքով բժիշկներին արգելված չէ իրենց պացիենտների համար դոնոր դառնալ։