Search
Close this search box.

Ուղիղ միացում. Հզոր պայթյուն Բեյրութում

Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կա ավելի քան 100 վիրավոր։ Զոհերի մասին տեղեկություններ չկան:

CNN-ի փոխանցմամբ՝ պայթյունի պատճառ է դարձել հրավառության համար նախատեսված պարագաների պահեստում բռնկված հրդեհը: