Search
Close this search box.

Բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկել ապրիլյան պատերազմում թշնամու երեք տանկ ոչնչացրած Ռաֆայել Հովհաննիսյանին

Քիչ առաջ Ամուլսարում բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկել ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու երեք տանկ ոչնչացրած, Մարտական Խաչի շքանշանակիր Ռաֆայել Հովհաննիսյանին: Այս առթիվ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր իրենց վրդովմունքն են հայտնում՝ գրառումներ կատարելով:

«Նիկոլի մլիցեքը բռնի ուժ գործադրելով, բերման են ենթարկել ապրիլյան պատերազմի հերոսներից մեկին, թշնամու երեք տանկ ոչնչացրած, Մարտական Խաչի շքանշանակիր՝ Ռաֆայել Հովհաննիսյանին։

Բնականաբար, սա անբարոյականություն է, բայց՝ նաև տրամաբանական, չէ որ Ռաֆայելը ազգի հերոսներից է, իսկ Նիկոլի օրոք հերոսներին ձերբակալում են․․»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հրանտ Խալաթյանը: