Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խնդրում եմ, մի կրակեք ինձ». բացառիկ կադրեր աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից

Հրապարակվել են Ջորջ Ֆլոյդի ձերբակալության և ապա սպանության ժամանակ երկու ոստիկանների կողմից տեսանկարահանված կադրերը։ Դրանք մինչ այժմ հասանելի չէին հանրությանը։ Տեսագրությունները մանրամասնությամբ ցույց են տալիս, թե ինչպես է խուճապահար Ֆլոյդը աղաչում սպային, որպեսզի վերջինս չկրակի․ «Խնդրում եմ, մի կրակեք ինձ»: Հիշեցնենք, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը ԱՄՆ֊ի տարբեր նահանգներում բողոքի մեծ ալիք բարձրացրեց ռասիստական խտրականությունների դեմ։