Search
Close this search box.

Մի պահ ուշադիր նայի հայելու մեջ ու հասկանա, թե ո՞վ ես դու և ո՞վ է Ծառուկյանը. Արման Աբովյան

Կարդում եմ մամուլը ու արդեն չեմ զարմանում, թե որքանո՞վ են իշխանական թևվի որոշ “անիմաստ” դեմքերը “վառված” Գագիկ Ծառուկյանից։

Չեմ էլ ցանկանում գովազդել դրանց “դաԴարկ” մտքերը, բայց “վիդիտիլի” դուրները չեկավ, որ արդեն տևական ժամանակ տարբեր տնտեսական ոլորտների ներկայացուցիչներ, հարյուրավոր մարդիկ ամենօրյա ռեժիմով հանդիպում են Ծառուկյանի հետ, որպեսզի գոնե, ինչ որ մի կերպ ելք գտնեն այն ահավոր իրավիճակից, որի մեջ հայտնվել են ։

Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում տնտեսական իրավիճակը ահավոր է, գործազրկությունը անցել է բոլոր թույլատրելի շեմերը, իսպառ ոչնչացել են ոլորտներ (տուրիզմ, հանրային սննդի ոլորտ, ուղևորափոխադրումներ և այլն…) ու փոխարենը, որ գոնե խոսեն իրական խնդիրները լուծելու մասին, նախանձից միայն անկապ բարբաջում են իրենց անգործությունը կոծկելու համար։

Ձեզ ձեր մանդատը ինչինա պետք, որ բացի գլուխ գովալուց, այլ բանով չեք զբաղվում։
Բա որ ամեն օր կառավարության շենքի դիմաց հուսախաբ մարդիկ, բողոքի ցույցեր են անցկացնում, ուր ե՞ք, ինչու՞ չեք հանդիպում մարդկանց հետ։
Չնայած, որ հանդիպեք ի՞նչ պետք է ասեք…
Ասելու բան էլ չունեք, որովհետև ոչ խնդիրներից եք հասկանում ոչ էլ առավել ևս այդ խնդիրները լուծելու եղանակներից ։
Մարդ պետք է խելք ունենա, որ նախանձից թույն շաղ տալու փոխարեն, մի պահ ուշադիր նայի հայելու մեջ ու հասկանա, թե ո՞վ է նա ու ո՞վ է Ծառուկյանը։