Search
Close this search box.

Ահաբեկչության հետևանքով 10 մարդ է զոհվել

Առնվազն տասը մարդ է զոհվել Աֆղանստանի հարավում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Գիլմանդ քաղաքում: Սա արդեն վերջին օրերին երրորդ ահաբեկչական բռնարարքն է այս նահանգում: Զոհերի թվում ինչպես զինվորականներ կան, այնպես էլ քաղաքացիական անձինք: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն: