Search
Close this search box.

Ռուսաստանը պաշտոնապես թույլատրեց Թուրքիայից լոլիկի ներկրումը

Ռուսաստանը պաշտոնապես թույլատրել է թուրքական լոլիկի ներկրումը գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատված ծավալի սահմաններում: Այդ մասին ասված է ՌԴ կառավարության որոշման մեջ, որն ստորագրվել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կողմից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ավելի վաղ հայտնել է, որ Թուրքիայից Ռուսաստան 50 հազար տոննա լոլիկի մատակարարումները համաձայնեցված են պրոֆիլային գերատեսչությունների կողմից եւ կարող են սկսվել նոյեմբերի 1-ից, ընդ որում՝ մատակարարումները կիրականացվեն թուրքական չորս ձեռնարկություններից: