Search
Close this search box.

Քիմիական սպառնալիքի վտանգ չկա, բայց ծուխը չպետք է չնշել, վատ կլինի. Մ. Ղազարյան

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանի հավաստմամբ` «Նաիրիտ» գործարանի տարածքում տեղի ունեցած պայթյունի հանրությանը քիմիական վտանգ չի սպառնում.<<Ուղղակի ծուխը չշնչեք, վատ կլինի: Փրկարարներից մի քանիսն ովքեր եղել է առաջնային աղբյուրի` հրդեհի մոտ,ծխահարվել են, բայց վտանգավոր ոչինչ չկա և շարունակում են իրենց աշխատանքը: Այրվում է լաքէթինոլ նյութը>>: Մ. Ղազարյանի խոսքով առայժմ դժվար է ասել, թե ինչից է առաջացել հրդեհը, և միայն հրդեհաշիջման աշխատանքներից հետո քննիչները կորոշեն կրակի առաջացման պատճառը: Ըստ նրա` հրդեհի պահին ոչ ոք ներսում չի եղել.<<ոչ մեկ չի վիրավորվել, զոհեր չկան, վիրավորներ չկան>> : Հրդեհն ընդգրկել է 500-600 քառաքուսի մետր տարածք: