Search
Close this search box.

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ` 89 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Դեմ քվեարկեց Ելք խմբակցությունը:

Նախքան քվեարկությունն Ելք-ի պատգամավորները պատասխանեցին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն նշեց, որ զինվորական ծառայությունը համատեղել է ուսման հետ, ծառայության ընթացքում արձակուրդներ է ստացել ու հանձնել քննությունները. «Իսկ վերին արտի ցորենի հետ կապված, եթե ես վերին արտի ցորեն լինեի, Սոյուղում, Հաջիբադում, Գեղիգյարդում, Ծիրանի ձորում չէի ծառայի, հուսով եմ՝ տեղը գիտեք»,- նշեց նա:

Մանե Թանդիլյանն էլ տեղեկացրեց, որ երեկ Վիգեն Սարգսյանը նենգափոխել է իր խոսքը՝ անձնական դաշտ տեղափոխելով հնչեցրած քննադատությունները. «Մենք գտնում ենք, որ տարկետումը չպետք է վերացվի և օրենքի լավ դրույքները կարող են համատեղել օրենքի լավ դրույթների հետ, պատգամավորներին պատասխանել է նախարարին անհարիր էմոցիոնալ տոնով»:

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ի հեճուկս պաշտպանության նախարարության ներկայացման, իրենք ասել և ասում են, որ ներկայացված օրինագիծն իր թևերն է փռում պճեղի մինինգիտով բանակից ազատվողների վրա.«Փաստն այն է, որ այս պրոբլեմատիկան առաջիկայում ավելի է խորանալու, և մենք այդ հիմնավորմամբ դեմ ենք օրենքին»,-ընդգծեց Փաշինյանը

Իսկ Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ ՊՆ-ի  պատվոգիրը ստացել է ապրիլյան պատերազմից հետո: Նա հիշեցրեց, որ որպես կամավոր ապրիլի 2-ից հետո մեկնել եմ առաջանագիծ և կատարել իր առջև դրված մարտական հանձնարարությունը, որը տվյալ դեպքում եղել է ինժեներական աշխատանքների կատարման տեսքով:

ՀՀ Ազգային ժողովը մինչ իր աշխատանքը սկսելը նախ մեկ րոպե լռությամբ և հոտնկայս հարգեց տասնութ տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում սարսափելի ոճրագործության զոհ դարձած ՀՀ պետական-քաղաքական գործիչների հիշատակը: