Search
Close this search box.

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը. սա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածել, թե իբր ադրբեջանական ԶՈւ–ն ոչնչացրել է հայկական կրակակետեր, ռադիոլոկացիոն կայան, ռազմական տեխնիկա (տանկ, զրահամեքենա), ինչպես նաև 20-ից ավելի հայ զինծառայողներ են զոհվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքել է Ադրբեջանի ՊՆ–ի տարածած լուրերը։

«Տարածված տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և սա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է։ Սա ծիծաղ առաջացնող ապատեղեկատվություն է», — ասել է Ստեփանյանը։