Search
Close this search box.

Վրաստանի նախագահի արձագանքը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-13-ը տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ, գրում է նախագահի պաշտոնական կայքը:

«Այսօր, երբ բոլորս պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունը և գլոբալ կայունության պահպանումն ունեն առաջնային նշանակություն: Մեր տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Վրաստանի, ինչպես նաև մեր բարեկամ և գործընկեր պետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետագա զարգացման և բարգավաճման համար»,- նշված է հայտարարության: