Search
Close this search box.

Ադրբեջանի պաշտպանության էքս նախարարը հայտնել էր` Ադրբեջանը 12 զոհ ունի

1992-93 թվականներին Ադրբեջանի Պաշտպանության նախարար աշխատած Ռահիմ Ղազիևին ձերբակալել են այն բանից հետո, երբ երեկ նա հայտարարեց, որ ադրբեջանական կողմն ունի 12 զոհ: Ղազիևը նաև կոչ էր արել դուրս գալ փողոց ու բողոքի ձայն բարձրացնել:

Այսօր արդեն նրա հանդեպ մեղադրանք է առաջադրվել «սոցիալական ցանցերում նպատակաուղղված սադրիչ տեղեկություններ տրածելու, քաղաքացիներին անկարգությունների դրդելու և պետական մարմինները գրավելու կոչերի համար: Ռահիմ Ղազիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 281-րդ (պետության դեմ կոչեր) և 282-րդ հոդվածներով (սադրանք):