Search
Close this search box.

Նոր տեղեկություններ սահմանից. 15 րոպեն մեկ հրետանակոծությունը շարունակվում է. հակառակորդը ունի զգալի կորուստներ

Երեկ 12:30 մեր դիրքերին մոտեցել է ՈւԱԶ ավտոմեքենա, զինծառայողները դուրս են եկել ավտոմեքենայից ու շարժվել դեպի մեր դիրքը, որը գտնվում է ՀՀ տարածքում: Այս մասին կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Տոնոյանը նշեց, որ զինծառայողները տեղի ունեցողի մասին զեկուցել են վերադասին․ «Քանի որ ադրբեջանցի զինծառայողները կարող էին մոլորված լինել, հայկական կողմը նրանց կոչ է արել լքել տարածքը, ինչն իրականացվում է: Ադրբեջանցիները թողել են ավտոմեքենան ու վերադարձել իրենց դիրքեր, ինչից հետո սկսվել է 82 մմ ականանետով հրետակոծություն դեպի նույն դիրքը»:

Նախարարը նշեց նաև, որ սկսվել է նաև մարտական խմբերի շարժ այդ դիրքը, ինչը կասեցվել է հրետակոծությամբ ու համապատասխան գործողություններով․ «Հակառակորդը կրել է կորուստներ ու նահանջել»,-շեշտեց նա:

Տոնոյանն ասաց, որ մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ 15-25 րոպեն մեկ հրետակոծությունը սկսում է․ «Գիշերը 3.30-5.30 դադար է եղել»,-ասաց նա:

Նախարարն ասաց, որ բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են և լռեցվում, հակառակորդն ունի զգալի կորոստներ. «Մեր ԶՈւ-ն ու համապատասխան կորպուսը շարունակում է սահմանի պահպանությունը, օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է ու կառավարելի է»: