Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 3 սպանվածի անուն

razm.info-ն գրում է. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է Թովուզի ուղղությամբ այսօր սպանված երեք զինծառայողի անուններ։

Կորուստներն են․

Պայմանագրային զինծառայող, սերժանտ Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն (Sadıqov Vüqar Lətif oğlu);
Պայմանագրային զինծառայող, ավագ Մամմադով Էլշադ Դյոնմեզ օղլուն (Məmmədov Elşad Dönməz oğlu);
Վիրավորված, հիվանդանոցում մահացած զինծառայող Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուն (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu):

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական սոցկայքերից հայտնի էր դարձել Սադիգով Վյուգարի անունը, որը, սակայն, բաց աղբյուրներում ներկայացված էր որպես ենթասպա։

Հավելենք նաև, որ Ադրբեջանի ՊՆ֊ն սկզբում հայտնել էր երկու կորստի և հինգ վիրավորի մասին։

Կայքը մեկ այլ հրապարակման մեջ էլ գրում է, որ Ադրբեջանական սոցկայքերից Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ այդ կորուստներից մեկը ենթասպա 1987թ. ծնված Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն է (Sadıqov Vüqar Lətif oğlu)։

Ըստ հրապարակումների՝ Սադիգովը Աղստաֆայի շրջանի Յուխարը Գյոյչելի գյուղից է։

Ադրբեջանցի զինծառայող Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն (Sadıqov Vüqar Lətif oğlu)