Search
Close this search box.

Որդին մոր դագաղում անհայտ կնոջ է հայտնաբերել

Հյուսիսային Կարոլինայից ողբացող որդին ցանկացել է միայն արժանապատիվ հուղարկավորություն կազմակերպել իր մոր համար, սակայն թաղման արարողության ժամանակ նայելով դագաղի մեջ՝ նրա զարդերով եւ հագուստով անծանոթ կնոջ է տեսել, հայտնում է USA.one-ը։

75-ամյա Քեթրին Բ. Ուայթի դին պետք է լիներ դագաղի մեջ՝ Alexander Funeral Home-ում, բայց նրա տեղը զբաղեցրել է 91-ամյա Իլիզ Մաքկինիսի դին: Ըստ Mirror-ի՝ Մաքկինիսը նույն քաղաքում մահացել է մեկ օր առաջ եւ տեղափոխվել նույն թաղման բյուրո: Իլիզի ընտանիքի որոշ անդամներ թաղման ժամանակ կասկածել էին, որ ինչ-որ բան այն չէ՝ մտածելով, որ կինը նման չէ իրեն, բայց դա վերագրել էին զմռսմանը: Ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ Մակքինիսի տեղը այլ մարդ է գրավել:

Ավաղ, երկու ընտանիքների համար փորձություններն այսքանով չեն ավարտվել: Մոտ ժամանակներս Իլիզի հարազատները ստիպված կլինեն արտաշիրմել Ուայթի դին, որը թաղվել էր նախքան այս խառնաշփոթը, էլ չենք խոսում սթրեսի մասին: «Նա դրան արժանի չէր,- ընդգծել է Ուայթի որդի Ջերի Բոումանը, ով մոր մահից առաջ խնամել էր նրան,- Ոչ ոք դրան արժանի չէ»: