Search
Close this search box.

Պարզվել է 24-ամյա աղջկան տարբեր վայրերում բռնաբարած անձի ինքնությունը

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է ոմն Գրիգի ինքնությունը, ում Երևան քաղաքի բնակչուհի, 24-ամյա Թերեզա Դ.-ն մեղադրում է տարբեր վայրերում իր կամքին հակառակ բռնաբարելու մեջ:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարզվել է, որ ոմն Գրիգը Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Գրիգոր Արմենակյանն է, ով Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ներկայացել է Ոստիկանություն, որտեղ փաստի առթիվ հետաքննություն էր սկսվել:

Հիշեցնենք, որ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն էր սկսվել Երևան քաղաքի բնակչուհի, 24-ամյա Թերեզա Դ.-ի դիմումի կապակցությամբ: Վերջինս Ոստիկանությանը հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 19:00-ի սահմաններում ինքը Մաշտոցի պողոտայում նստել է արծաթագույն տաքսի ավտոմեքենա, որի համարանիշը չի հիշում և վարորդը, ով ներկայացել է Գրիգ անունով, իրեն տարել է անհայտ ուղղությամբ և իր նկատմամբ կատարել անառակաբարո գործողություններ:

Ոստիկանների հետ զրույցից հետո Թերեզա Դ.-ն հայտնել էր նաև, որ Գրիգը իրեն նախ տարել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի հարակից ամայի դաշտ, որտեղ իր կամքին հակառակ, սպառնալիքով սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ, այնուհետև տարել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող մի տուն, որտեղ նույնպես իր կամքին հակառակ՝ բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել: