Search
Close this search box.

Ջիգարխանյանի թատրոնում խուզարկությունները կապված են նրա անձնագրի գողանալու գործով հետաքննության հետ

Արմեն Ջիգարխանյանի թատրոնում կատարվող խուզարկությունները կապված են նրա անձնագրի գողանալու շուրջ ավելի վաղ հարուցված քրեական գործի հետաքննության հետ:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի ՆԳ նախարարության վարչության մամուլի ծառայությունում, «մայրաքաղաքի ոստիկանության կողմից ՌԴ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով («Փաստաթղթերի հափշտակում կամ վնասում») նախատեսված հանցագործության նշաններով հարուցված քրեական գործի հետաքննության շրջանակներում օպերատիվ միջոցառումներ եւ հետաքննչական գործողություններ են անցկացվում հայցվորի աշխատանքի վայրում»:

Իրավապահ մարմինների աղբյուրների տվյալներով՝ խոսքը վերաբերում է Մոսկվայի Լոմոնոսովի պողոտայում գտնվող Ջիգարխանյանի թատրոնում կատարվող խուզարկությանը: Ավելի վաղ տեղեկացվել է, որ դերասանը ոստիկանությանը դիմում է ներկայացրել իր անձնագրի հափշտակման մասին, ոստիկանությունն այդ փաստով քրեական գործ է հարուցել: