Search
Close this search box.

Լեւոն Տեր-Պետրոսյանին մեքենան գնորդ չի գտել. գինը մոտ 3 մլն դրամով կիջնի

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենայի աճուրդը, որը պետք է տեղի ունենար այսօր, չի լինելու: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ առաջին նախագահի ավտոմեքենայով այս անգամ եւս հետաքրքրվողներ չեն գտնվել:

Նկատենք, որ 1982 թվականի արտադրության «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի ավտոմեքենան եթե այսօր վաճառքի հանվեր, ապա այն կարող էին գնել 13.6 մլն դրամով: Բայց յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով: Այսինքն՝ հաջորդ աճուրդին, որը կայանալու է նոյեմբերի 10-ին, ավտոմեքենայի գինը դառնալու է 10 մլն 880 հազար դրամ: Իսկ եթե այն նորից չվաճառվի, ապա աճուրդի կհանվի նոյեմբերի 27-ին` 8 մլն 704 հազար դրամով: