Search
Close this search box.

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում». Սամվել Բաբայան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական հերթական նիստի ժամանակ, դատախազը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,-հայտարարել է Սամվել Բաբայանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) և 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելուն, պահելուն և փոխադրելուն դրդելը):

Իսկ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասով նախատեսված հանցագործոության կատարման մեջ (Սամվել Բաբայանի դրդմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելը, պահելը և փոխադրելը):

Ս. Գաբրիելյանն իրեն մեղավոր չի ճանաչում.«Երբեք, երբեք», արձագանքել է նա ի պատասխան դատավորի այն հարցին, թե առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է:
[smartslider3 slider=10]