Search
Close this search box.

Ելք խմբակցությունն առաջարկում է Երևանի փողոցներն անվանափոխել նաև ապրիլյան հերոսների անվամբ

Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամները մայրաքաղաքի մի շարք փողոցների անվանափոխության որոշման նախագծեր է ներկայացրել: Ելք խմբակցությունն առաջարկվում է Երևանում փողոցներ անվանել Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Ապրիլյան հերոսների, Վռամշապուհ արքայի, Քըրք Քըրքորյանի և Վազգեն Առաջին վեհափառի անուններով: Օրինակ, առաջարկվում է Ապրիլյան հերոսների անվամբ անվանակոչել Շենգավիթ վարչական շրջան Ֆրունզեի փողոցը, Վազգեն Առաջինի անունով՝ Արաբկիր վարչական շրջանի Կասյանի փողոցը, Ազգալդյանի անվամբ՝ Լենինգրադյանը, Վռամշապուհ արքայի անվամբ՝ Ամիրյանը:
Նախագծերը ներկայացվել են ավագանու քննարկմանը: