Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ու դեռ Ֆրանսիան կծափահարի մեր հայրենակցին

Ֆրանսիայի Լիլլ քաղաքում ապրող մեր հայրենակից Հակոբ Ղասաբյանը այս օրերին հետաքրքիր նախաձեռնություն է սկսել:

Ֆրանսիայում արտակարգ իրավիճակի այս պայմաններում Հակոբն ամեն երեկո ժամը 20.00-ից գեղեցիկ ու կենդանի երգ է նվիրում բուժանձնակազմին, ովքեր այս օրերին ուժերի գերլավածությամբ են աշխատում՝ փորձելով հաղթահարել Ֆրանսիայում կորոնավրուսի տարածման վտանգը: Հակոբի մեղմ ու ճաշակով ընտրված երգերն իսկապես մի պահ մոռացության են մատնում այս ծանր օրերը, որ ապրում է մարդկությունը:

Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցը ամեն օր, արդեն բեմից դուրս, արժանանում է ֆրանսիացիների ծափահարությանը, իսկ մինչ այդ Հակոբը ֆրանսիացի հանդիսատեսի ծափահարությունն է ընդունել տարբեր բեմերում:

ՈՒ դեռ Ֆրանսիան կծափահարի մեր հայրենակցին՝ Հակոբ Ղասաբյանին:

ArmLife.am