Search
Close this search box.

Թուրքիան Սիրիայի տարածքում 2-րդ դիտորդական կետն է ստեղծում

Հոկտեմբերի 13-ին Սիրիայի Իդլիբ նահանգ ներխուժած Թուրքիայի զինված ուժերը  պատրաստվում են երկրորդ դիտորդական կետը հիմնել։

Ըստ թուրքական «Vatan» լրատվական կայքի՝ այդ նպատակով Թուրքիայի զինուժը Իդլիբին հարակից Հալեպ նահանգի հյուսիսարևմտյան Քաֆր Բասսին գյուղում ուսումնասիրություններ է կատարել։

Թուրքական աղբյուրը, հղում անելով Սիրիայի քրդական ուժերի աղբյուրներին, նշում է, որ Թուրքիայի զինված ուժերին (TSK) պատկանող ուղղաթիռները թռիչքներ են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին նահանգի Միննագ և Մարանազ շրջանների վրայով, որի ընթացքում տեղի բնակչությանը հազարավոր թռուցիկներ են բաժանվել՝ իրազեկելով առաջիկայում սպասվող Աֆրինի օպերացիայի մասին։

Թուրքական կողմը նաև ուսումնասիրություններ է կատարել Աֆրինի մոտ գտնվող Շեյխ Աքիլ լեռան հատվածում։