Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի պատասխանը Գագիկ Ծառուկյանին

Երեկ Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ մեղադրանք է առաջադրել «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրենին՝Սեդրակ Առուստամյանին: Ինչ քրեական հանցանք է կատարել Սեդրակ Առուստամյանը հայտնի է բոլորին. նա չի պարտադրել իր ենթակայության տակ գտնվող շինարարներին դադարեցնել Աբովյան փողոցում կառուցվող հյուրանոցի շինարարությունը:

Ի վերջո Հայաստանի իշխանություններին հաջողվել է այդ դժվար գործը գլուխ բերել և շինարարությունը արդեն երկու տարի է կանգնած է և հավանաբար կանգնած կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Նիոկլ Փաշինյանը վարչապետ է, իսկ նրա ենթակա Հայկ Մարությանը զբաղեցնում է Երևանի քաղաքապետի պաշտոնը:

Բայց ինչու «Մուլտի գրուպ կոնցեռնի» ղեկավարին մեղադրանք առաջադրվելու մասին լուրը հրապարակվեց հենց երեկ: Չէ որ այդ քրեական գործը կար վաղուց և Նիկոլ Փաշինյանը հավանաբար հրահանգել էր այն պահել ու հրապարակել միայն հարմար պահի: Ինչով էր պահը հարմար և ինչ է ուզում ասել Փաշինյանը:

Իր վերջին երկարաշունչ լայվի ժամանակ առանց անուն նշելու Փաշինյանը քննադատեց Գագիկ Ծառուկյանին նրան մեղադրելով սոցիալապես անապահով խավերին օգնություն բաժանելու և այդ օգնության մասին տեղեկատվություն տարածելու մասին: Փաշինյանը հատկապես ծանր էր տարել օգնության մասին պատմող ռեպորտաժները, քանի որ իրականում այդ ռեպորտաժների միջոցով հայ հանրությունը տեսնում է թե նեղության մեջ ով է իրեն օգնություն տրամադրում և ով է ժամերով «գյալաջի» անում:

Փաշինյանը ուզում էր Ծառուկյանին հասկացնել, որ օգնություն բաժանելը պետք է դադարեցվի և պետք է դադարեցվեն նաև այդ օգնության մասին պատմող ռեպորտաժները: Մինչդեռ Ծառուկյանը օգնություն բաժանելը դադարեցնելու փոխարեն սկսեց մեծացնել օգնության չափերն ու աշխարհագրությունը:

Եվ այս պայմաններում հրապարակայնացվեց մեղադրանք առաջադրելու փաստը, հավանաբար հասկացնելով Ծառուկյանին, որ եթե նա չդադարեցնի սոցիալական աջակցության ծրագրերը,ապա շարունակվելու է քրեական գործեր հարուցվել Ծառուկյանի շրջապատի և չի բացառվում անձամբ Ծառուկյանի դեմ: Իշխանությունը պայքարի այլ միջոց չգիտի, քան քրեական գործ հարուցել տալն է, շինրարարություն դադարեցնելը, ստուգումներ կազմակերպելը, մեղմ ասած մարդկանց ու երկրին վատություն անելը:

Մինչդեռ, այս իշխանության գնացքը վաղուց հեռացել է, և բոլորի համար հասկանալի է, որ նրա իշխանությանը մնացել է ճիշտ այնքան ժամանակ, որքան նա կկարողանա ձգել արտակարգ դրությունը: Արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո հասրակությունը դուրս է գալու փողոց և ուղղակի սրբելու է այս իշխանությանը կամ ավելի ճիշտ անիշխանությանը:

ArmLife.am