Search
Close this search box.

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայում

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայի առաջնության թիմային պայքարում:

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող մրցաշարում Հայաստանի Մ23 տարեկանների թիմը նվաճել է 8 ոսկե մեդալ՝ դառնալով թիմային հաշվարկով առաջինը Եվրոպայի առաջնությունում: Երիտասարդ ծանրորդները նվաճել են նաև մեկական արծաթե և բրոնզե մեդալներ:

Հայաստանի կանանց մինչև 20 տարեկանների թիմը ևս առաջինն է թիմային հաշվարկում, որտեղ հայ ծանրորդները նվաճել են  6 ոսկե մեդալ:

Եվրոպայի երիտասարդների այս առաջնությունում չեմպիոններ դարձան Անդրանիկ Կարապետյանը, Գոռ Մինասյանը, Կարուշ Ղուկասյանը, Սիմոն Մարտիրոսյանը,  Սոնա Պողոսյանը, Արփինե Դալալյանը: