Search
Close this search box.

Թբիլիսիի քաղաքապետ է ընտրվել նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ է ընտրվել նախկին ֆուտբոլիստ, «Վրացական երազանք»-ի թեկնածու Կախա Քալաձեն: «Գրուզիա Օնլայն»-ի տեղեկացմամբ՝ նա հավաքել է ձայների 51,06%-ը կամ նրա օգտին է քվեարկել ավելի քան 203 հազար մարդ։ Թբիլիսիում գրանցված  943 հազար 423 ընտրողից ընտրությանը մասնակցել է 410 հազար մարդ կամ ընտրողների  43,4%-ը:

Ձայների հաշվարկով երկրորդ տեղում է անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիսաշվիլին՝ 17,46% ձայն, երրորդում՝ «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության թեկնածու Զաալ Ուդումաշվիլին՝ 16,53% ձայն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Վրաստանում անցկացվել են քաղաքների և շրջանների 64 ղեկավարների և 64 համայնքային օրենսդիր մարմինների  ընտրություններ։

Քաղաքապետերը և պատգամավորներն ընտրվում են 4 տարի ժամկետով: