Search
Close this search box.

Ալաշկերտը խոշոր հաշվով պարտվեց Գանձասար-Կապանին, բայց շարունակում է գլխավորել աղյուսակը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում առաջատար «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Գանձասար-Կապանին» և անակնալ պարտություն կրեց 0:3 հաշվով:

Կապանյան թիմի կազմում գոլեր հեղինակեցին Հայկ Իշխանյանը, Դմիտրի Յաշինը և Լուբամբո Մոսոնդան:

Այս պարտությունից հետո «Ալաշկերտը» շարունակում է գլխավորել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը` իր ակտիվում ունենալով 20 միավոր: Իսկ «Գանձասար-Կապանն» իր միավորների թիվը հասցնելով 15-ի` բարձրացավ 3-րդ հորիզոնական: