Search
Close this search box.

Սիմոն Մարտիրոսյանը սահմանեց ռեկորդ և դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշային մինչև 20 տարեկան ծանրորդները։ Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Սիմոնը, պոկելով 197 կգ և հրելով 236 կգ, երկամարտում գրանցեց 433 կգ արդյունք: Նա գերազանցեց Ռուբեն Ալեքսանյանի՝ 2010-ին Մինսկում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը սահմանած ռեկորդը` 432 կգ։

Սիմոնը ոսկե մեդալն ստացավ Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի ձեռքից, ով ցանկացավ լուսանկարվել Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի հետ։