Search
Close this search box.

Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան դարձել է Գրան-պրիի հաղթող

Գեղասահքի Գրան-պրիի մոսկովյան փուլում փայլուն ելույթ է ունեցել աշխարհի կրկնակի չեմպիոնուհի, օլիմպիական չեմպիոնուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան)՝ վստահ հաղթանակ տոնելով կարճ ծրագրում:

Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ տեղեկացնելով, որ իր ելույթի համար 17-ամյա գեղասահորդուհին 80.75 միավոր է ստացել, որը մեկ տասներորդ միավորով ավելի քիչ է իր իսկ սահմանած համաշխարհային ռեկորդից:

Երկրորդ և երրորդ արդյունքները ցուցադրել են իտալուհի Կարոլինա Կոստները և ճապոնուհի Վակաբա Հիգուտին:

Հիշեցնենք, որ հայկական արմատներով ռուսաստանցի գեղասահորդուհուն են պատկանում կամայական և կարճ ծրագրերի համաշխարհային ռեկորդները: