Search
Close this search box.

Ցույց Հունաստանում՝ Օջալանի ազատ արձակման համար

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ցմահ բանտարկության դատապարտված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի համար Աթենքում ցույց է անցկացվել: Ցուցարարները Օջալանին ազատ արձակելու կոչ են արել:

Ըստ թուրքական  «Ensonhaber» լրատվական կայքի՝  միջոցառումը արտոնված չի եղել և Հունաստանի ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցրել է ցույցը:

Ըստ աղբյուրի ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ: Ցույցի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել: