Search
Close this search box.

Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը (Մ23) երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: Պոկում վաժությունում հայ ծանրորդը գլխավերևում է պահել 170 կգ: Հրումում Կարապետյանը կարողացել է ֆիքսել 190 կգ՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

Այսպիսով, Անդրանիկ Կարապետյանը նվաճել է մեծ ոսկե և մեկական փոքր ոսկե ու արծաթե մեդալներ:

Այսօր մրցահարթակ կմտնեն նաև Կարուշ Ղուկասյանը (94 կգ) և Տաթև Հակոբյանը (90 կգ):