«Սասնա Ծռերի» գործից մասեր անջատելուց ի վեր դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քննվող գործով այսօրվա առաջին դատական նիստը տեղի չունեցավ՝ ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով: Հիշեցնենք, որ նա «Սասանա ծռեր»-ին օժանդակել էր՝ բեռնատար տրամադրելով:
Ամբաստանյալի առողջական վիճակը վատթարացել էր դատարանում, իսկ շտապօգնության բժիշկն տեղեկացրեց, որ նա սրտի հետ կապված խնդիրներ ունի: Բժիշկը նաև խորհուրդ տվեց, հետագա բարդություններից խուսափելու համար, Խաչատուր Գիչյանին տեղափոխել հիվանդանոց:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: