Search
Close this search box.

Ոստիկանության պետը նոր տեղակալ ունի. ֆոտո

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՝ Հայկ Մհերյան նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.

Հայկ ՄՀՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»:

Ի դեպ, Հայկ Մհերյանը հեղափոխությունից հետո՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, նշանակվեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, իսկ նախորդ տարվա վերջին աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց: