Search
Close this search box.

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2019թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 109 միավոր` Հայաստանի 2019թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 9-րդ անգամ:

104 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը:

61 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: